Ճապոնիայում ՁԻԱՀ-ի համար նախատեսված դեղերով կորոնավիրուս են փորձում բուժել

Ճապոնիայում ՁԻԱՀ-ի համար նախատեսված դեղերով կորոնավիրուս են փորձում բուժել

Ճապոնիայում որոշել են կլինիկական փորձարկումներ կատարել՝ ՁԻԱՀ-ի համար նախատեսված դեղամիջոցներով փորձելով բուժել կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Դեղամիջոցը, որը նախատեսված է ՁԻԱՀ-ի համար, եւ այժմ փորձելու են կիրառել կորոնավիրուսի բուժման համար, ունի ամերիկյան ծագում։ Այն արդեն բարեհաջող կերպով փորձարկվել է կորոնավիրուս ունեցող հիվանդների փոքրաթիվ խմբի վրա եւ արձանագրել դրական արդյունքներ։ Ներկայումս արդեն իրականացվելու են լիարժեք կլինիկական փորձարկումներ ավելի մեծ թվով կորոնավիրուս ունեցողների ներառելով։