Ո՞ւր է անհետացել Պեսկովը

Ո՞ւր է անհետացել Պեսկովը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երրորդ շաբաթն է, ինչ ճեպազրույցներ չի տալիս և հանրության առջև չի հայտնվում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Կրեմլի խոսնակը հանրության տեսադաշտից անհետացել է The New York Times-ին տված հարցազրույցից հետո, որտեղ նա, իբր, ասել է, որ «Ռուսաստանում նախագահական ընտրություններն իրական ժողովրդավարություն չեն, այլ՝ թանկ բյուրոկրատիա»։

Դրանից հետո Պեսկովն ասել է, որ ամերիկացի լրագրողը սխալ է ներկայացրել իր խոսքերը։

Այդուհանդերձ, Պուտինի խոսնակի հանրային բացակայությունը կասկածելի է թվում, հաշվի առնելով նրա ակտիվ գործունեությունն ու լրատվամիջոցների հետ շփվելու ինտենսիվությունը։