Քանի ուժ է դիմել ԿԸՀ Երևանի ընտրություններին մասնակցելու համար

Քանի ուժ է դիմել ԿԸՀ Երևանի ընտրություններին մասնակցելու համար

Օգոստոսի 3-ից, ինչպես հայտնի է, քաղաքական ուժերը կարող են իրենց առաջադրման փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար։

Օգոստոսի 13-ը վերջին օրն է առաջադրման համար։ Մինչև այս պահը միայն երեք ուժ է ԿԸՀ դիմում ներկայացրել մասնակցության համար`  «Քաղաքացիական պայմանագիրը», «Ժողովրդավարական համախմբումը», «Հայաստանի եվրոպական կուսակցությունը»։

Տիգրան Ավինյանը, Սուրեն Պետրոսյանն ու Տիգրան Խզմալյանը համապատասխանաբար գլխավորում են իրենց կուսակցությունների ցուցակը։