ՔԿ-ն ձերբակալում է Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի փեսայի եղբորը

ՔԿ-ն ձերբակալում է  Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի փեսայի եղբորը

Նորայր Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է․

«ՀՀ քննչական կոմիտեում ձերբակալում են Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի փեսայի եղբորը` նույն քրեական գործի շրջանակներում։
Ես ավելի էկզոտիկ կապեր կարող եմ հուշել ՍԴ նախագահի հետ…»

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի, արդարադատության նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ «Հողի եւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ աշխատակից Տիգրան Դավիթի Տեր-Հարությունովին՝ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով: