Սմոգ Եվրոպայում․ մարդիկ դուրս են եկել փողոց՝ հակագազերով

Սմոգ Եվրոպայում․ մարդիկ դուրս են եկել փողոց՝ հակագազերով

Իտալիայում, Սերբիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում մարդիկ դուրս են եկել փողոց բողոքի ակցիաների՝ պահանջելով իշխանություններից անհապաղ միջոցառումներ ձեռնարկել։ Ձգձգվող չոր եւ արեւային եղանակը առաջ է բերել մի շարք եվրոպական քաղաքներում սմոգ եւ օդի բարձր աղտոտվածության, ինչի պատճառով էլ մարդիկ դուրս են եկել փողոց, պահանջելով իշխանություններից համարժեք արձագանքել տեղի ունեցողին։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Հռոմում, Իտալիայի մյուս մեծ քաղաքներում տրանսպորտային միջոցների երթեւեկության սահմանափակումներ են մտցվել։ Այս որոշումը Իտալիայի մայրաքաղաքում գործում է երեք օր։