Ադրբեջանն էլ է նշում Հունիսի 1, դուք էլ

Ադրբեջանն էլ է նշում Հունիսի 1, դուք էլ

Հետպատերազմյան Հայաստանում, հասկանալի պատճառներով, քաղաքականացվեց անգամ երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Հունիսի մեկը։ Հատկապես, երբ Աննա Հակոբյանը այս անգամ էլ  փոքրիկ Արփիի հետ այցելեց հանրապետության հրապարակ և հասարակությունը պեղեց ու ֆիքսեց, որ փոքրիկ Արփիի վրա մոտ 300 դոլարոնց զգեստ է։ Հեռու ենք մտքից, որ մեկ օր՝ Հունիսի մեկին, Հայաստանում չէր կարելի երեխաների, հատկապես զոհվածների ու վիրավորների համար փոքրիկ մի տոն կազմակերպել։ Բայց ինչպե՞ս։ Միգուցե այնպես, ինչպես արեց Ադրբեջանը, որը նույն օրը մի ողջ PR կոմպանիա էր տանում․ համացանցը հեղաղված էր տեղանահանված կամ 44-օրյա պատերազմից  որևէ կերպ տուժած ադրբեջանցի երեխաների լուսանկարներն էին։

Արդյունքում՝ հայ ռազմագերիներին ամիսների շարունակ պահող և խոշտանգող ֆեոդալական միջնադարյան երկիր Ադրբեջանը, որից  գրեթե բոլոր միջազգային կառույցները՝ ԵԽ-ից մինչև ԱՄՆ պետքարտուղարություն Մամլո խոսնակի գրասենյակ, պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց, այդ թվում նաև՝ ՀՀ տարածքից գերեվարված, մի լավ PR արեց։ Հայաստանը Երեխաների պաշռտպանության միջազգային օրվա առիթով  ոչ մի տեղ, ոչ մի անգամ (պետական միջոցառումների կամ կազմակերպչական միջոցառումների մասով), որ 44-օրյա պատերազմում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհված առնվազն 163 քաղաքացիական անձանցից առնվազն 1-ը երեխա է, իսկ վիրավորված երեխաների թիվը՝ 9-ը:Կրթության  իրավունքից զրկվել են 23 978 դպրոցական տարիքի և 4036 նախադպրոցական տարիքի երեխաներ, որոնց մի մասը 3 ամիս անցկացրեց Հայաստանի՝ Գորիսի, Տավուշի ու Երևանի հոսթելներում ու հանգստայան տներում։ Լռեցին նաև այն մասին, որ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուն զուգահեռ՝ ադրբեջանական ադրբեջանական սոցմեդիան պատարեազմից օրերին և հետո լայնորեն ողողված էր հայատյացության և հայ երեխաների նկատմամբ ատելության խոսքով՝ ընդհուպ նաև հայ երեխաների սպանելու վերաբերյալ կոչերով:

Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնակատարությամբ Հայաստանում մերոնք, ինչպես միշտ, իրենց դրսևորեցին որպես վատ կազմակերպիչներ։ Անիմաստ ու ոչինչ չտվող ընդունելություն ԱԺ-ում, ամեն տարի հունիսի մեկին երեխաների հետ պաղպաղակ ուտող նախագահի հերթական  մաղթանքները, երեխաները մուլտֆիլմի հերոսի՝ հայոց արքա և օլիմպիական չեմպիոն Վարազդատի նման լինեն ազնիվ, ուժեղ, հայրենասեր, սիրեն հայրենիքը:

Բառեր, որ մեծահասակներն ամեն ինչ անելու են, որպեսզի մեր սահմանը, մեր երկիրը, մեր տունը, մեր բակը խաղաղ և անվտանգ լինեն։ Սեր, հոգատարություն, ջերմություն, կդաստիարակվիւ սերունդ, որը կհավատա ինքն իրեն, կհավատա, որ իրենի՛ց է կախված Հայաստանի վաղվա օրը: Մի խոսքով՝ բառեր, բառեր, բառեր։
Իրենց պարգևավճարների հարցում խիստ շռայլ կառավարությունն ու խորհրադարանը երեխաների օրը տոն դարձնելու համար բավականին համեստ միջոցառումների ցանկ էին կազմակերպել․  խորհրդարանում «հիշարժան պահեր», ապա ցուցահանդես 

Գեղագիտության ազգային կենտրոնում, մի մասն էլ մայրաքաղաքի կինոթատրոններից մեկում դիտեց հայկական «Օլիմպիկոս» մուլտֆիլմը, հետո նախագահական՝  նկարչություն, գիտափորձեր։ 

Բոլոր երեխաների երազանք «Երևան պարկ» ժամանցի կենտրոն պատերազմի առնվազն  ողջ և մեռած մասնակիցների  երեխաներին  անվճար տանելու միտք, կառավարության, մտքում, բնականաբար չծագեց։ Սա էլ պարգևավճար չէ, ոչ էլ Հայաստան  ներդրումներ չբերելու դիմաց 20 միլիոն դրամի աշխատավարձ ստացող իրեցցքայլական չէ, որ նման աստղբաշխական փողեր ծախսվեն։

«Հրապարակը» զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի հետ, ում որդին այդ ժամանցային կենտրոնի սեփականատերն է։

Պարոն Նուշիկյանին հարցրեցինք՝ իրենց մտքով չանցա՞վ այդ երեխաներին անվճար իրենց մոտ հրավիրել։ Գարեգին Նուշիկյանն ասաց, որ «հրավիրել ենք, մայիսի 8-ինէ՝ 1000 երեխայի»։

Եթե «Երևան պարկ» -ի դեպքում խոսքը 12 500 դրամանոց տոմսերի մասին է, ապա Երևանի Կենդանաբանական այգու պարագայում՝ 500-1200։

Այգին, հիշեցնենք, 3-15 տարեկան տարիքային խմբի երեխաների համար տոմս վաճառում է 500 դրամով աշխատանքային օրերին և շաբաթ կիրակի՝ 600, 1669 տարեկանների համար՝ 800-ից 1200 դրամով։

Երևանի քաղաքապետարանին ենթակայության տակ գտնվող Կենդանաբանական այգին Հունիսի 1-ին ևս որևէ անվճար ակցիա չէր կազմակերպել։  Քաղաքապետարանն էլ, «ոչ մի ֆինանսավորում-բան»։

Հիշեցնենք, որ 2019-ի տարեվերջին Երևանի քաղաքապետարանը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ կազմակերպես պատմության ամենաթանկ Ամանորը, երբ նախատեսված էր ծախսել  680 000 դոլար, որից 290 000-ը՝ Բրեգովիչի համերգի և տոնածառի լույսերը վառելու համար։