Ես ոչինչ չեմ բացառում․ Առուշանյանի պաշտպան

Ես ոչինչ չեմ բացառում․ Առուշանյանի պաշտպան

ՀՀ ԿԸՀ-ն այսօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։ Որոշումը դատախազությունը կուղարկի ՀՔԾ։ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ենթադրվող հաջորդ գործողությունները մեղադրանքի առաջադրումն ու կալանավորման միջնորդությունն են․

«Ենթադրում եմ՝ վարույթն իրականացնող մարմինը մեզ հրավիրելու է, մեղադրանք է առաջադրելու և կալանավորման միջնորդություն կներկայացնի, որից հետո սպասելու ենք, երբ դատարանը դատական նիստ կնշանակի, կգնանք կալանքի միջնորդության քննությանը կմասնակցենք, այս պահին այլ բան չկա»,- ասաց պաշտպանը։

Նրան հարցրինք՝ հնարավո՞ր է, որ Առուշանյանի մասով էլ կիրառվի Մխիթար Զաքարյանի սցենարը, երբ ոստիկանները եկել, բերման էին ենթարկել, գցել էին գետին ու թևերը ոլորում էին, պաշտպանը պատասխանեց․

«Ոչինչ չեմ բացառում, անորոշ գործողություններ են կատարվում և երևույթներ են տեղի ունենում, ես ոչինչ չեմ կարոող բացառել»,-ասաց Ալեքսանյանը։