Մայքլ Բլումբերգը մեկ միլիոն դոլար է ծախսել քաղաքական գովազդի համար

Մայքլ Բլումբերգը մեկ միլիոն դոլար է ծախսել քաղաքական գովազդի համար

Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ավելի քան մեկ միլիոն դոլար է հատկացրել «Ինստագրամ» սոցիալական կայքում քաղաքական գովազդի համար։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ Նշենք, որ նա հավակնում է դառնալ դեմոկրատների կուսակցությունից նախագահի թեկնածու՝ ԱՄՆ այս տարվա նախագահական ընտրություններում։

Բլումբերգը ակտիվորեն վճարում է երեսուն անձանց ծառայությունները, ովքեր ակտիվորեն հրապարակում են Բլումբերգին վերաբերող քարոզչական նյութեր, որոնք վառ հիշվող բնույթ եւ ձեւավորում ունեն։

Նշենք, որ ԱՄՆ-ում ավելի քան մեկ միլիոն բաժանորդ ունեցող ինստագրամյան բաժանորդները մեկ հրապարակման համար պահանջում են ոչ պակաս, քան 10 հազար դոլար, իսկ քաղաքական բնույթի նյութերի դեպքում այդ գումարը կարող է հասնել 50 հազար դոլարի։