Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով նոր վարակման 5 դեպք է հայտնաբերվել 

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով նոր վարակման 5 դեպք է հայտնաբերվել 

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հինգ նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է վրացական կառավարությունը։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 893 մարդ։ Առողջացածների թիվը կազմում է 731 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 մարդ։ Կարանտինում գտնվում է 2710 մարդ։
Հիշեցնենք, որ հունիսի տասնութին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 8,4 միլիոնը։ Մահացածների ընդհանուր թիվը գերազանցում է 451 հազարը, առողջացածներինը գերազանցել է 4,41 միլիոնը։