Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը փայ ունի ադրբեջանական նավթից․ Բագրատյան

Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը փայ ունի ադրբեջանական նավթից․ Բագրատյան

Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը Նիկոլը չէ, նախագահն է։ Նախագահի աշխատակազմն է սակայն հայտարարություններ անում այս դեպքերի հետ կապված, այլ ոչ թե նախագահը։ Որովհետև ինքը ադրբեջանական նավթում փայ ունի։Մենք գործ ունենք կատարյալ դավաճանության հետ։ Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Սա մեծ դժբախտություն է, թշնամին սահմանին է։ Հաջորդը դուք լսելու եք Քյարքին ու Տավուշի գյուղերը տալու մասին, գուցե և ընտրություններից հետո։ Մենք ունենք 600 գերի, նվազագույնը 300, բայց արդեն մենք հասկանում ենք, որ խոսքը 600-ի մասին է։ Վարչապետը այ սենց դուխով խաղում է Հայաստանի դուխով քաղաքացիների հետ»,- ասաց Բագրատյանը։

«Մենք այս ամենի համար մեղադրելու երկու մարդ ունենք՝ Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։  Էս ի՞նչ եք անում, միավորվեք, մենք ունենք աշխարհի ամենագեղեցիկ երկիրը։  Ես արդեն չեմ զարմանա, որ վաղը ադրբեջանցիները երկու մեքենա նստեն, գան Երևան, մարդկանց ձերբակալեն գնան։ Հիմա դրա կողմնակիցները կասեն՝ ո՞նց , էս ի՞նչ եք ասում, բայց մենք է , ինչ ասում ենք, ասում են ադրբեջանցիները»,- ասաց հավելեց նա։