«Մի ժամ շուտ էսի պտի էթա, որ տենանք ինչ ենք անում, սենց ապրելն ում ա պետք, աննամուսի պես». Առաքել Մովսիսյան

«Մի ժամ շուտ էսի պտի էթա, որ տենանք ինչ ենք անում, սենց ապրելն ում ա պետք, աննամուսի պես». Առաքել Մովսիսյան

«Հրապարակի» հարցազրույցը ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ:

- Պարոն Մովսիսյան, այս անգամ պատերազմ գնացե՞լ էիք։

- Իհարկե, մինչև հիմա էլ, զոհեր էլ ունեմ, Հադրութում, չենք հանել դիակները։ Գնդապետ Սահակյան Գրիգորիի հրամանատարության տակ ենք եղել։ Ֆիզուլի եմ եղել, Հադրութի «դեվյատի» կիլոմետրում։

- Ջաբրայիլում չե՞ք եղել։

- 30-540 կիլոմետր իրարից հեռու են, կարողա՞ մի հոգին հազար տեղ ըլնի, մի տեղ եղար, բա մնացա՞ծ տեղերը։ Էդ որ կինոներ են պատմում, հեքիաթներ, սարքել են «փոշտի թանաքաման» էդ տարածքները։

- Իսկ Ձեր կարծիքով՝ Ֆիզուլին, Ջաբրայիլը հնարավո՞ր էր պահել, որովհետև ասում են․․․

- Բոլորն էլ հնարավոր էր պահել, եթե կեղտոտություն չանեին։ Վերևից։

- Ո՞վ։

- Դե հիմա, չես տենում՝ ինչ ա կատարվում։

- Տեսնում եմ, բայց բոլորը բոլորին ասում են՝ «դավաճան», դավաճանություն է եղել, ո՞վ է արել Ձեր կարծիքով։

- Հեռախոսով չեմ ուզում Ձեզ մանրամասն բացատրեմ։ Կգա ժամանակը, կիմանաք։

- Իսկ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Լելե Թեփեի տանկային գրոհի ժամանակ բազում տանկեր ենք կորցրել ու մարդկային կորուստներ ենք ունեցել։

- Ես այնտեղ չեմ եղել, չեմ կարա սխալ բան ասել, քանի որ ես երրորդ պատերազմն եմ անցնում, չեմ կարա եղած բանը ասեմ կամ չասեմ։ Ինչ վերաբերվում ա, կգա ժամանակը, ամեն ինչն էլ կիմանաք։

- Նիկոլ Փաշինյանն ասում է՝ 30 տարի կերաք, թալանեցիք չսպառազինեցիք, ես 2․5 տարվա մեջ ինչպես բանակը բերեի, սպառազինեի։

- Ես չգիտեմ՝ ինչ են կերել, ինչ չեն կերել, 2․5 տարի ժամանակ ուներ, թող աներ ամեն ինչ։ Թող իզուր չգցեն սրա-նրա վրա։ Թող անեին, հենա մարդիկ բացահայտ ասում են, թող բերեին, օդը փակեին։ Պահե՞լ էինք հողը, հող չէինք հանձնե՞լ 30 տարի, իրեք օրվա մեջ ո՞նց կարան հանձնեն։ Թող պատասխանը տան, դրա պատասխանը թող պետությունը տա։

- Ի՞նչ ելք եք տեսնում։

- Ռադ անենք, գնա, բանակը համախմբենք, տենանք ինչ ենք կարոււմ, ինչ չենք կարում, հետ վերցնենք։

- Կարծում եք՝ հնարավո՞ր է։

- Իհարկե հնարավոր է, մի ժամ շուտ էսի պտի էթա, որ բանակը, բոլոր տղաներին համախմբենք, սենց ապրելն ում ա պետք, աննամուսի պես: Ռադ ըլնեն, էթան, տենանք՝ ինչ ենք անում։ Դուք կարողանո՞ւմ եք քնել։

- Ոչ։

- Եթե իրան հարգող մարդը կարում ա հանգիստ քնի, ուրեմն՝ հայ չի։ Ես տենց եմ գտնում։ Նորից եմ ասում՝ ռադ լինի օր առաջ, թե չէ սենց աննամուսի պես քնում, հելնում ենք, օրեկան մի գյուղ տալիս են, մի հատ թուղթ են ստորագրում։ Դրա համար էլ երկարացնում են, որ սաղ ավերեն, Գորիսով-մորիսով վերջացնեն, թող էթան։

- Ասում ա՝ Սերժ Սարգսյանը տվել էր։

- Իրանց քամակներից օյիններ են հանում, որ տենց բան են ասում։ Հենա լսել եք երևի՝ Լուկաշենկոյին ոնց պատասխանեց։ Ինչի՞ մասին ա խոսքը։ Զապիսը լսել եք, տղամարդավարի ասեց՝ պետք ըլնի, ես փողով կառնեմ, արա՛։

- 6 միլիարդ որտեղի՞ց Սերժ Սարգսյանին։

- Ինչ կար, չկար կծախեինք, կտայինք։ Հայ ազգը կհավաքեր կտար, հայ ազգը նամուսով ազգ ա։ Ոնց հավաքեցին էս անգամ տվեցին, լափեցին, հայ ազգը հանուն նամուսի կտար։

- Ասում եք՝ թասիբ, բայց մարդիկ անտարբեր են։

- Որտև մարդիկ մի քիչ չէին հավատում, սկսել են հավատալ, համոզվել, որ Ալիևը չէր կարա մի ամիս կամ ամիսուկեսում 25 տարվա գրաված հողերը հետ տար։ Էտի աշխարհն էլ, որ տենում ա, ծիծաղում ա։ Ու էդ էլ ասեմ, որ հին տղաներից ոչ մեկին չթողին, որ իրենց լուրջ աջակցություն ունենային: Ղեկավարել էր պետք։ Ու էն էլ ասեմ՝ ես ցավում եմ մեր էս նահատակ զինվորների համար, թող ոչ ոք մեծ-մեծ չխոսա, շատ քիչ լավ տղերք են դիրքերում՝ զինվորի կողքը առաջին գիծ էղել։ Իրանց ցավը տանեմ, բայց կռվել ա 18-20 տարեկան զինվորը։ Էս էրեխե՜քն են կռվել։ Ու մինչև վերջ մնացել, պայքարել։ Էդ երեխեքին անտեսում են, սաղ հելնում են, իրանց գովում։ Ոչ մեկս էլ չենք կռվել, կռվել են զինվորները։ Ես ցավում եմ մեր զինվորների համար, իրանց ծնողների, նամանավանդ անհայտ կորածների համար։ Բայց հող տալով էսքա՞ն զոհեր, վաղը սրա համար ո՞վ պտի պատասխան տա։ Սրա վրա պետք է մեր ժողովուրդը կենտրոնանա, հասկանա, թե ինչ ա անելու։ Խաբեբայութամբ երկիր չեն պահում։ Անկախ ամեն ինչից։

Էդ դավաճանությունը պտի գլխատվի։ Բոլորին։ Ու նորից եմ ասում՝ շուտ համախմբվենք, ինձ ոչ մի «պալիտիկա» չի հետաքրքում, բանակի կողքը կանգնենք, մեր հողերը հետ բերենք։ Սենց ապրելը իմաստ չունի, ավելի լավ ա՝ ազգովի կոտորվենք, քան էս վիճակում, աննամուսի պես ապրենք։ Ամբողջ Եվրոապայում, Ռուսաստանում, աշխարհում հայերը չեն կարում ապրեն, զանգում են, ասում են՝ ինչ ունենք, ծախենք, գանք, հողերը հետ վեկալենք։ Գետինն ենք մտնում։ Թուրքը թքում ա հայի էրեսին դրսերում։ Թող գետինը մտնեն, նամուսով տղեն մի րոպե էդ պաշտոնի կմնա՞ր։ Նորից եմ ասում՝ թող ռադ ըլնեն, գնան։