Գիտնականները կազմել են «երջանիկ լինելու սննդակարգը»

Գիտնականները կազմել են «երջանիկ լինելու սննդակարգը»

ԱՄՆ Արիզոնա նահանգի Մայոյի հիվանդանոցի մասնագետները կազմել են հոգեկան առողջությունը բարելավող այսպես կոչված «երջանիկ լինելու սննդակարգը»։ Այս մասին հայտնում է Focus.de-ն։ Սպանախը եւ բրոկոլին օգնում են վերականգնել քունը։ Իսկ տրամադրության բարելավման համար մասնագետները խորհուրդ են տալիս ուտել լոբազգիներ, ձուկ, ընկուզեղեն, ձու։

Այսպես, յուղոտ ձուկն օգնում է դեպրեսիայի ախտանշանները հաղթահարել, քանի որ պարունակում է օմեգա-3 թթուներ, որոնք խթանում են նաեւ սերոտոնինի եւ դոֆամինի արտազատմանը։ Սպանախն ու բրոկոլին պարունակում են ֆոլիաթթուներ, որոնք պակասորդը ազդում է քնի վրա եւ առաջացնում դեպրեսիվ ապրումներ, իսկ ահա լոբազգիները, ընկուզեղենն ու ձուն պարունակում են ամինաթթուներ, մասնավորապես՝ տրիպտոֆան, որը օգնում է օրգանիզմում սերտոնինի բալանսի պահպանմանը։