Հողամաս են տրամադրել Վրաստանին
Հորդանանի իշխանությունները Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին են փոխանցել հողամաս Հորդանան գետի ափին, որտեղ ըստ ավանդության մկրտվել է Հիսուս Քրիստոսը։ Փոխանցումը տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի՝ Հորդանան պաշտոնական այցի ժամանակ։
«Այսօր պատմական օր է։ Այսօր մեզ պաշտոնապես փոխանցել են այն հողամասը, որտեղ կառուցվելու է վրացական մշակույթի կենտրոն։ Թերեւս սա այն օրն է, որի համար երազել է յուրաքանչյուր վրացի, քանի որ երեք դար անց վրացիները վերադառնում են Սուրբ Երկիր»,- ասված է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Հողամասի մակերեսը կազմում է 4 հազար քառ մետր։ Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ինչպես Հորդանանի թագավորին, այնպես էլ Գազիի արքայազնին եւ Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու պատրիարք Թեոփիլոս 3-րդին՝ ցուցաբերած աջակցության համար։
Կարծիքներ