Թուրքիայում միանգամից 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում միանգամից 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգում երեք երկրաշարժ է տեղի ունեցել։

Աղետների կառավարման վարչությունը (AFAD) հաղորդել է, որ Հաքքարի նահանգում տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ:

Գերատեսչության տվյալներով՝ երկրորդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,5 մագնիտուդ, իսկ երրորդինը՝ 4,5 մագնիտուդ։

Հնարավոր ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվում։