Այս երեքը նստած ծիծաղում և ծաղրում էին մեր քարտեզները

Այս երեքը նստած ծիծաղում և ծաղրում էին մեր քարտեզները

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ Հ1-ի եթերում այս երեքով նստած ծաղրում ու ծիծաղում էին Մեծ Հայքի թագավորության ու Տիգրան Մեծի տերության տարածքի ու սահմանների վրա:

Նորմալ է, քանի որ կեղծիքներով և մանիպուլյացիաներով լի Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի հեղինակ Սմբատը տղամարդլամիշ էր լինում պատմությունից շատ հեռու գտնվող երկուսի հետ՝ Տիգրանի, ով ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության բաժինը և Պետրոսի, ով ավարտել է ԵՊՀ թուրքագիտության բաժինը... Սմբատի համար շատ հեշտ է «բանավիճել» պատմության հետ կապ չունեցողների հետ, որը շատ զզվելի ու զավեշտալի էր դիտվում:

Լավ կլիներ հաղորդավար Պեոտրոսը որպես բանավիճող հրավիրեր Սմբատի դասագիրքը քննադատողներից մեկ-երկու պատմաբանների ու մենք իրոք տեսնեինք իրական բանավեճ, այլ ոչ թե «Կոկա-Կոլան Ադրբեջանից հին է» Տիգրանի հրապարակ նետված ու ցածրակարգ մակարդակի ինչ-որ խոսակցություններ...

Ի դեպ, ռուսաց լեզվի մասնագետ Տիգրանին խորհուրդ կտամ թուրքերեն լեզի մասնագետ Պետրոսի հետ միասին ատոմային ֆիզիկային կամ էլ գինեկոլոգիային նվիրված բանավեճեր և քննարկումներ կազմակերպել ու դարակազմիկ մտքեր արտահայտել:

Ի դեպ, այս երեքին կառաջարկեմ լավ ուսումնասիրել Ադրբեջանի պատմագիտական դպրոցի հեղինակների մտքերը ու նոր ծիծաղել և ծաղրել մեր քարտեզները: