Տղերք, ձեր լկտիությունն ու ցինիզմը արդեն անցնում է բոլոր հնարավոր սահմանները

Տղերք, ձեր լկտիությունն ու ցինիզմը արդեն անցնում է բոլոր հնարավոր սահմանները

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նոր իմացա, որ ԵՊՀ դիմացի թենիսի կորտերը ուզում են քանդել: Տղերք, ձեր լկտիությունն ու ցինիզմը արդեն անցնում է բոլոր հնարավոր սահմանները: Ես չեմ խոսելու օղակաձև զբոսայգու բոլոր կառուցների մասին: Դրանց մասին արդեն խոսում են բոլորը՝ սկսած Սուքիասյաններին պատկանող «Քունբուրգերից», վերջացրած՝ կամեռային երաժշտության տան կողքին գտնվող և վաղուց արդեն բոմժանոցի վերածված սրճարանով: Թենիսի կորտերից մի փոքր ներքև՝ Վարդանանց փողոցի վրա, քաղաքի սրտում, Հանրապետական մարզադաշտի և Լոմոնոսովի համալսարանի երևանյան մասնաճյուղի հարևանությամբ, տասնամյակներ շարունակ գործում է «քռչի բազար» հիշեցնող, իբր շինանյութի շուկան: Թե ինչ աղբանոցի է վերածվում ամեն երեկո այդ տարածքը գիտեն բոլորը: Փոխանակ նման զիբիլանոցները մաքրեք, քանդում եք սպորտային տարածք: Աչքիս լրիվ կորցրե՞ք ձեր բոլոր ծակերը: Խելքի եկեք, արա

ՀԳ. Վաղվանից սկսած, ամեն օր տեղադրելու եմ տեսարաններ վերոնշյալ «շինանյութի շուկայից»»։