Վառ օրինակ է մուրճերով զինված Փաշինյանի աջակիցների մասնակցությունը հրապարակային հավաքին․ Դ․ Հարությունյան

Վառ օրինակ է մուրճերով զինված Փաշինյանի աջակիցների մասնակցությունը հրապարակային հավաքին․ Դ․ Հարությունյան

Սահմանադրական դատարանում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ նախընտարական քարոզչության ժամանակահատվածն անցել է ՔՊԿ 1-ին համար և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այնպիսի վարքագծի դրսևորմամբ, որը «պարունակել է ահաբեկման, բռության, վարչական ներգործության և հետա վրեժխնդրության հստակ տարրեր»։  

«Բազմաթիվ խախտումներ տեղի են ունեցել քվեարկության օրվա ընթացքում, սակայն մենք նպատակահարմար չենք համարում դրանց անդրադառնալ, քանի որ մեր գնահատամամբ, արմատական խախտումները, որոնք անթույլատրելի են ժողովրդավարական հասարակություններում, տեղի են ունեցել նախընտրական փուլում», - ՍԴ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վիճարկման հարցով քննության ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Ուստի մեր դիմումի շրջանակներում ՍԴ-ի քննարկման առարկա ենք ցանկանում դարձնել ընտրական գործընթացում տեղ գտած ազատ և հավասար ընտրության իրավունքի սկզբունքների համակարգային խախտումները, որոնք իրենց նախադեպը չեն ունեցել Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում», - ընդգծեց իրավաբանը։
Նրա խոսքերով՝ մի կողմից այդ խախտումներն ուղղակի «ապալեգիտիմացնում են Ազգային ժողովը, որի հետևանքով շղթայական առումով վտանգվում է Ազգային ժողովի կողմից հետագայում ձևավորվող մարմինների լեգիտումությունը», մյուս կողմից «նման խախտումների հանդուրժումը, դրանց կոշտ չարձագանքելը, ձևավորելու է դրանց թույլատրելիության պրակտիկան հետագա տարիների համար»։

Հարությունյանը «Պատիվ ունեմ»-ի դիմումը ներկայացրեց 9 թեզերով։ Թեզ առաջին՝ «Ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիքը, հոգեբանական ահաբեկումն ու նվաստացումը կոպտորեն ոտնահարում են ազատ ընտրության սկզբունքի էությունը»։ Նա ասաց, որ բռնությունը ներառում է «ոչ միայն քաղաքական հակառակորդի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը», այլ նաև «հոգեբանական ահաբեկումն ու նվաստացումը»։

Որպես երկրորդ թեզ ՀՀԿ գործիչը նշեց, որ նախընտարական քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 1-ին համարը, լինելով միաժամանակ հանրային իշխանության ներկայացուցիչ, «կոպտորեն ոտնահարել է ազատ ընտրության սկզբունքը»։

 «Ընտրությունների ազատ սկզբունքի ներկայացված բովանդակության լույսի ներքո դիտարկելով նախընտարական քարոզչության ժամանակահատվածը՝ ակնհայտ է, որ այն անցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 1-ին համար և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանի այնպիսի վարքագծի դրսևորմամբ, որը պարունակել ահաբեկման, բռության, վարչական ներգործության և հետո վրեժխնդրության հստակ տարրեր։ Դրանց արդյունքում ձևավորվել է վախի, լարվածության մթնոլորտ, և ընտրողը ենթարկվել է այնպիսի հեգեբանական ճնշման, որը նրան զրկել է ազատ ընտրության հնարավորությունից», - ընդգծեց ՊՈՒ ներկայացուցիչը։

«Անգամ իրավախախտներին «անձամբ ասֆալտին պառկացնելու», «լեզուները կտրելու», «վենդետա անելու», «վրեժ լուծելու» սահմանադրական լիազորություն նա չունի։ Որևէ իրավական նորմ վարչապետին կամ նրա պատշոտանկատարին չի վերապահում նման գործառույթ», - հավելեց Դավիթ Հարությունյանը։

«Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչը թվեց, թե ինչ բառեր ու արտահայտություններ է օգտագործել Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում՝ «գնացե՛ք ընտրատեղամասեր և մեր «թաշվյա մանդատը» փոխարինե՛ք «պողպատյա մանդատով», և դուք կտեսնեք քաղաքական վենդետաներ, քաղաքացիական վենդետաներ, ու դուք կտեսնեք կադրային ջարդուփշուր», «վզներից բռնած հատ-հատ անձամբ դուրս եմ շպրտելու պետական կառավարման համակարգից», «պատարստվե՛ք քաղաքացիական վրեժի, պատրաստվե՛ք քաղաքացիական վերդետաների»։
««Վենդետա» բառն, ըստ Արդի հայերենի բացատրական բառարանի, նշանակում է «արյամբ վրեժ լուծելու իրավունք»։ «Վրեժ» բառը, որը ևս օգտագործվում է շատ հաճախ Փաշինյանի բառապաշարում, դարձյալ նույն հայերենի բացատրական բառարանի, «համապատասխան կանխամտածված չարիք, որպես վնաս հատուցում իրեն պատճառված անպատվության»», - պարզաբանեց Դավիթ Հարությունյանը։
«Հարկ է նշել, որ քաղաքական վերնախավի կողմից բռնության, ագրեսիայի մթնոլտրի խրախուսումը պարունակում է հանրային աջակցություն արագորեն ձեռք բերելու ռիսկ՝ խիստ վտանգավոր հետևանքներով։ Վառ օրինակ է Գեղադիրի բնակչուհու հրապարակային կոչը Փաշինյանին՝ «Դուխո՛վ եղիր, դեմիդ խոսողի գլուխը կտրի՛», որին Փաշինյանը, հավանություն տալով, գլուխն է թափահարում։ Կամ էլ մուրճերով զինված Փաշինյանի աջակիցների մասնակցությունը հրապարակային հավաքին», - ընդգծեց իրավաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում