Մատվիենկոն Պուտինի ուղերձը փոխանցել է Բրազիլիայի նախագահին

Մատվիենկոն Պուտինի ուղերձը փոխանցել է Բրազիլիայի նախագահին

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է, որ ինքը Բրազիլիայի նախագահին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը և հաստատել, որ սպասվում է, որ նա կայցելի Մոսկվա։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Դաշնային խորհրդի նախագահը Բրազիլիայում ներկայացրել է Ռուսաստանը նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի երդմնակալության արարողության ժամանակ, որը հունվարի 1-ին։

«Ես Ռուսաստանի Դաշնության Նախագահի գրավոր ուղերձը փոխանցեցի Բրազիլիայի խորապես հարգված նախագահին և նաև հաստատեցի, որ մենք սպասում ենք նրան Մոսկվայում, հենց որ նրա գրաֆիկը թույլ տա»,-ասել է Մատվիենկոն։

Բրազիլիայի նորընտիր նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան իր երդմնակալության նախօրեին հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ։