Դատախազությունը գործի է անցել

Դատախազությունը գործի է անցել

Դատելով Գլխավոր դատախազության վերջին ժամվա ընթացքում տարածած հաղորդագրություններից, կարելի է եզրակացնել, որ Լոռվա մարզում եւ Արարատում իշխանությունը պարտություն է կրում։ Ընտրությունների արդյունքների հաշվարկի փուլում Գլխավոր դատախազությունից արդեն մի քանի հաղորդագրություն են տարածել՝ Արարատի եւ Լոռվա մարզի խոշորացված համայնքներում ընտրությունների ժամանակ «արձանագրված խախտումների մասին»։ 

Սցենարի շարունակությունը կարող ենք միայն կանխատեսել՝ դատախազությունը ուսումնասիրությունների արդյունքներում կեզրակացնի, որ այդ բոլոր խախտումներն իրականացրել է ընդդիմությունը։ Այսինքն՝ ոչ թե իշխող ուժը, որի խախտումների մասին հեղեղված է համացանցը, այլ մյուս ուժերը, որոնք հաղթում են Քաղպայմանագրին։ Հետո կփորձեն այդ խախտումներն ուռճացնել եւ ներկայացնել, որ դրանք ազդել են ընտրությունների արդյունքների վրա եւ եթե դիմադրություն չլինի, կփորձեն չեղարկել այդ համայնքների ընտրությունները, որպեսզի իշխող ուժը ռեւանշի հնարավորություն ստանա։