Հավատարմությունը միակ արժույթն է, որը երբեք չի արժեզրկվում․ Ասույթներ Վիսոցկուց

Հավատարմությունը միակ արժույթն է, որը երբեք չի արժեզրկվում․ Ասույթներ Վիսոցկուց

Հերոսներ չեմ փնտրում․ մեզանից յուրաքանչյուրի մեջ առնվազն հազար կերպար կա թաղված:
Ես ժամանցային բանաստեղծությունների երկրպագու չեմ եւ չեմ սիրում, երբ իմ ելույթների ժամանակ մարդիկ պարզապես հանգստանում են։ Ուզում եմ, որ հանդիսատեսս էլ ինձ հետ աշխատի՝ մտորի, լարվի։ Դրա համար էլ երեւի կատարողական նման ձեւն եմ մշակել, որ համարյա աղաղակի է հասնում։ 

Երբեք առաջին հայացքից դատողություններ չանես ոչ շան մասին, ոչ մարդու։ Որովհետեւ հասարակ բակի շունը կարող է ունենալ բարիագույն հոգի, իսկ հաճելի արտաքինով մարդը կարող է բացառիկ տականք լինել։ 

Ես իմ ստեղծագործությունների համար պատասխանատու եմ այն երկրի առաջ, որը լսում է ու երգում իմ երգերը, չնայած այն բանին, որ դրանք չեն տարածվում ոչ ռադիոյով, ոչ հեռուստատեսությամբ, ոչ համերգային կազմակերպություններով։ 
Երջանկությունը ճանապարհորդություն է, սակայն պարտադիր չէ, որ լինի ճանապարհորդություն երկրից երկիր։ Դա կարող է լինել մի մարդու հոգուց ճամփորդություն դեպի մյուս մարդու հոգին, ճամփորդություն դեպի գրողի կամ պոետի աշխարհ։ Եւ ոչ թե միայնակ, այլ այն մարդու հետ, որին սիրում ես։ Կարող են լինել ինչ որ ուղեւորություններ, սակայն երկուսով, այն մարդու հետ, ում սիրում ես, ում կարծիքի հետ հաշվի ես նստում։

Ես հարգում եմ բոլոր մասնագիտությունները, եթե մարդը պրոֆեսիոնալ տիրապետում է դրան։ 

Այս կյանքում ես ամենաշատը գնահատում եմ հավատարմությունը։ Առանց դրա, դու ոչ մեկ ես, ու չունես ոչ ոք։ Կյանքում դա միակ արժույթն է, որը երբեք չի արժեզրկվում։

Արամ Յանին