Պուտինը ժամանել է Թեհրան

Պուտինը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թեհրան։ Նա Իրանի մայրաքաղաքում երեք երկողմ բանակցություններ կունենա, ինչպես նաեւ կմասնակցի Սիրիական կարգավորման հարցով երաշխավոր «եռյակի» գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը։ Խոսքը Աստանայի ֆորմատի մասին է։

Պուտինի այցը Իրան կմեկնարկի այդ երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպումով։ Նախատեսվում է նաեւ հանդիպում եւ զրույց Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեի այաթոլլահի հետ, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։

Երեկոյան տեղի կունենա «Աստանայի ֆորմատի» գագաթնաժողովը, որից հետո երեք նախագահները համատեղ հայտարարություն կընդունեն եւ կարվի հայտարարություն մամուլի համար։