Մխիթար Զաքարյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել. պաշտպան

Մխիթար Զաքարյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել. պաշտպան

Մեր տեղեկություններով Մխիթար Զաքարյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Մեր տեղեկություններով Մխիթար Զաքարյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։
Գնում ենք ինքնակամ ներկայանանք այն իրավապահներին, որոնցից 2 օր է հնարավոր բոլոր եղանակներով փորձում էինք պարզել, թե արդյոք անհրաժեշտություն կա, որ Զաքարյանը ներկայանա որևէ մարմնի։
Ոչ ոք 2 օրվա մեջ այդպես էլ չասաց, որ քննիչի մոտ նեդկայանալու կարիք կա՝ մինչև այն պահը, որ ձերբակալման անօրինի հիմքեր ստեղծեցին, ապօրինի որոշում կայացրեցին ու նոր հայտնեցին, որ ներկայանալու կարիք կա։
Առաջին իսկ տեղեկացմամբ պատշաճ ներկայանում ենք։
Կհիմնավորենք այդ ապօրինություններն անհերքելի ապացույցներով»,- գրել է նա: