Կմասնակցի արդյոք Դոնալդ Թրամփը 2024 թվականի նախագահական ընտրություններին․ նա որոշում է կայացրել

Կմասնակցի արդյոք Դոնալդ Թրամփը 2024 թվականի նախագահական ընտրություններին․ նա որոշում է կայացրել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշում է կայացրել՝ 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցության առնչությամբ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Նա, սակայն, նաեւ ասել է, որ դեռեւս չի կարող բացահայտել իր պլանները, կապված նախագահական հաջորդ ընտրություններին մասնակցության հետ։ «Ես գիտեմ պատասխանը, բայց ես դեռեւս չեմ կարող այն բացահայտել, քանի որ դա կարող է ազդել ընտրարշավի ֆինանսավորման եւ այլ բաների վրա։ Սակայն ես ամենայն հստակությամբ գիտեմ պատասխանը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Թրամփը չէր բացառել, որ կարող է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին։