Հուբեյ է ժամանել քսանհինգ հազար բժիշկ

Հուբեյ է ժամանել քսանհինգ հազար բժիշկ

Չինական Հուբեյ նահանգ է ժամանել քսանհինգ հազար վեց հարյուր երեսուներեք բժիշկ կամ երկու հարյուր տասնյոթ բժշկական խումբ։ Բժիշկները կօգնեն նահանգի իրենց կոլեգաներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Հուբեյ գործուղված բժիշկների մեջ կան նաեւ ռազմական բժիշկներ։