ԱՄՆ-ն բարձրացնում է ԵՄ-ից ներկրված ինքնաթիռների մաքսատուրքը

ԱՄՆ-ն բարձրացնում է ԵՄ-ից ներկրված ինքնաթիռների մաքսատուրքը

Այս տարվա մարտի 18-ից Միացյալ Նահանգները ԵՄ-ից ներկրված ինքնաթիռների մաքսատուրքը բարձրացնում է մինչեւ 15 տոկոս։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործայալությունը, վկայակոչելով ամերիկա-եվրոպական առեւտրային բանակցություններին իրազեկ իր աղբյուրի փոխանցած տեղեկությունները։ Մինչ այս մաքսատուրքը եղել է 10 տոկոս։