Ոստիկանները անօրինական միգրանտներին հայտնաբերել է սրտի բաբախյունով

Ոստիկանները անօրինական միգրանտներին հայտնաբերել է սրտի բաբախյունով

Ոստիկանությունը Չեխիայի արեւմուտքում գտնվող Սոկոլով քաղաքում հայտնաբերել է տասնմեկ անօրինական միգրանտների՝ հատուկ սարքի միջոցով, որը ֆիքսում է մարդկային սրտի բաբախյունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությունը։ Ըստ այդմ, ոստիկանները մեքենաների ստւոգում անցկացնելիս կիրառել են այսպես կոչված heartbeat detector սարքը, որը դեդեկտորների միջոցով ֆիքսում է սրտի զարկերը։ Հերթական մեքենայի բռնախցիկային հատվածում էլ այն ֆիքսել է մարդկային սրտի բաբախյուն եւ բացահայտվել է, որ մեքենայում կան անօրինական միգրանտներ։ Միգրանտները ուղեւորվելիս են եղել Գերմանիա։ Մեծամասնությունը միգրանտների, եղել են Աֆղանստանի քաղաքացիներ։ Կան նաեւ Բանգլադեշի եւ Սոմալիի քաղաքացիներ, որոնք 16-36 տարեկան են։