Գարիկ Մարտիրոսյանը գրառում է կատարել ինստագրամյան իր էջում՝ գրագետ ինստագրամյան գրառման կանոնների մասին

Գարիկ Մարտիրոսյանը գրառում է կատարել ինստագրամյան իր էջում՝ գրագետ ինստագրամյան գրառման կանոնների մասին

Գարիկ Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում գրում է․ «Հեղինակավոր եւ առաջադեմ մարդիկ ինձ այսօր տեղեկացրեցին, որ ինստագրամյան գրագետ գրառման վերջում պետք է լինի հարց, որպեսզի հնարավորություն տրվի մեծ թվով մեկանաբանություններ հավաքել։ Մենք՝ @jannalevina_martirosyan-ի հետ նախաճաշում ենք Սոչիում, Կրասնի Պոլյանայում։ Իսկ ինչպես են ձեր գործերը։ Ինչով եք զբաղված։ Ինչպես է տրամադրությունը։ Ով է սպանել Քենեդիին։ Որտեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռը։ Ինչպես ճիշտ լվանալ քաշմիրը։ Ինչ անել ֆուտբոլի ռուսական առաջնության ձմեռային օրացույցի հետ։ Ով է ստեղծել հայերենի այբուբենը։ Երբ է Ճապոնիայում ծաղկում սակուրան։ Ով է մեղավոր։ Ինչ անել։ Ինչը ոնց։ Ու՞մ հետ է հանդիպում Բուզովան։ Ժամը քանիսն է հիմա Տորոնտոյում։ Թայերենից ինչպե՞ս է թարգմանվում «Տոմ-Յամ»-ը։ Իսկ դուք վաստակու՞մ եք շաբաթական 60 հազար ռուբլի, երեխայի հետ տանը նստած։ Ի՞նչ եղավ հետո, ի՞նչ է նվիրել Իգոր Նիկոլաեւի 60-ամյակի ժամանակ Կուկլաչեւը։ Ինչու՞ Ալես Մուխինը այսօր թռչում է Սոչի։ Հը՞»։