Ութ զինվորական է զոհվել Մալիում՝ շուրջկալի մեջ հայտնվելով

Ութ զինվորական է զոհվել Մալիում՝ շուրջկալի մեջ հայտնվելով

Մալիում ութ զինվորական է զոհվել եւ եւս չորսը վիրավորվել ՝ շուրջկալի մեջ հայտնվելով ռադիկալ իսլամիստների կողմից Գաո նահանգում, որը գտնվում է այդ երկրի հյուսիս-արեւելքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Հարձակումն իրականացվել է Բինտիա բնակավայրի մոտ, Ութագունա համայնքում։ Բացի մարդկային կորուստներից, ոչնչացվել է նաեւ ռազմական տեխնիկա եւ զենք ու զինամթերք։