Մակունցը մերժել է վարչապետի «առաջարկը»

Մակունցը մերժել է վարչապետի «առաջարկը»

«Իմ քայլը» խմբակցությունը մերժել էլ վարչապետի «առաջարկը»՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորել և Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած կամ չվճարված միլիարդների պատմության  խնդիրը քննության առարկա դարձնելու վերաբերյալ։ Լիլիթ Մակունցի տարածած հայտարարության համաձայն․«Ներկայացված թեման, մեր դիտարկմամբ, չի հանդիսանում քննիչ հանձնաժողովի առարկա, ուստի առաջարկում ենք, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն,ստեղծել աշխատանքային
խումբ, որի շրջանակներում կկարողանանք քննարկել Ձեր կողմից ներկայացված հարցերը և դրանց տալ լուծում»։ Իհարկե, դե ֆակտո,  մերժումը ոչ թե վարչապետին է, այլ Տիգրան Ուրիխանյանին է, որը հետևողականորեն բարձրացնում է այդ հիմնադրամում գոյություն չունեցող՝ արդեն մեկ միլիարդ դրամը գերազանցող  գումարների հարցը։

Տիգրան Ոուրխանյանն ինքը մեկնաբանել է․« Սա առնվազն տարօրինակ եմ համարում։  Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած կամ չվճարված միլիարդների պատմությունն արդեն բոլորը գիտեն, բոլորը նաև լսեցին վերջին անգամ իմ հարցին Փաշինյանի հնչեցրած առաջարկը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու և խնդիրը քննության առարկա դարձնելու վերաբերյալ։ Եվ ահա իմ կողմից այդ առաջարկն ընդունելու և ԱԺ բոլոր խմբակցություններին դիմելու (քանի որ օրենքը պահանջում է առնվազն 33 պատգամավոր)  ու գործընթացը սկսելու արդյունքում ստացա հենց այս պատասխանը «Իմ քայլ»-ից։ Սա արդեն համարում եմ քաղաքական  հարված՝ խնդրով հետաքրքրված հասարակության, զինծառայողների, իմ և հենց իրենց ղեկավար Փաշինյանի նկատմամբ»։ Ուրխանյանը  կրկին հայտարարում է՝ խնդիրը չի անհետանալու, մինչև ամենը չբացահայտվի, գնալու է մինչև վերջ։

Հիշեցնենք, որ նշված գումարները պետք է հիմնադրամում լինեին լրացուցիչ աշխատատեղերի հայտնաբերման և գրանցման հաշվին՝ 1000-ական դրամներից գոյացած գումարներից։ Տիգրան Ուրիխանյանը դեռ անցած տարվա նոյեմբերից բարձրացնում է հարցը, դիմում Դատախազություն՝ քրեական գործ հարուցելու ,Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին, սակայն ապարդյուն։ Դատախազությունը հանցակազմ չէր տեսել, իսկ հարցն առաջինը բարձրացրած Մեսրոպ Մանուկյանը հեռացվեց հիմնադրամից։