Դժվար ու ողբերգական ժամանակներ ենք ապրում

Դժվար ու ողբերգական ժամանակներ ենք ապրում

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունվարի 7-ը ննջեցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։

Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո և վասն հայրենյաց:
Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը:

Այսօր հետևողականորեն և ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգևոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները և ջնջելով ազգային ինստիտուցիոնալ հիշողությունը:
Սրանք Արցախն են հանձնել ու հայաթափել, հանձնել, իսկ հիմա էլ զբաղված են Հայաստանի ադրբեջանացմամբ։

Դժվար ու ողբերգական ժամանակներ ենք ապրում:

Բայց սա էլ կանցնի, համոզված եմ:
Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են, երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված և հայրենիք:

Լույս շիրիմներիդ և խաղաղություն հոգիներիդ, տղերք»։