ՈՒ՞մ է իր ուսերին առել ՀՀԿ կենտկոմի առաջին քարտուղար Դեմիրճյանը

ՈՒ՞մ է իր ուսերին առել ՀՀԿ կենտկոմի առաջին  քարտուղար Դեմիրճյանը

Արխիվի մեջ գտա 1978 թվականների մի նկար՝ Արամ Խաչատրյանի հուղարկավորությունից։ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանն էր իր ուսին առել դագաղը։ Պատկերացրեք, ինչքան պիտի հանրապետության ղեկավարը մեծարի արվեստը, որ իր ուսի վրա տանի Արամ Խաչատրյանի դագաղը։ Քրքրեցի ու գտա Դեմիրճյանի օգնական օգնական Սամվել Դանիելյանի գրառումը, երբ Դեմիճյանն իր աշխատասենյակում ընդունել էր Արամ Խաչատրյանին․ «Կարենը զրույցի ժամանակ անջատել է բոլոր հեռախոսները, և երբ կառավարական կապով կարևոր և շտապ զանգ է հնչել՝ օգնականը ուղիղ կապի միջոցով փորձել է իմաց տալ Կարեն Սերոբովիչին, սակայն, ի զարմանս իրեն, պատասխան չի ստացել և ստիպված մտել է աշխատասենյակ, որպեսզի նախազգուշացնի զանգի մասին: «Երկու քայլ առնելով՝ քարացած կանգ առա,- գրել է Դանիելյանը:- Իմ առջև բացված տեսարանը ցնցեց ինձ: Կարեն Դեմիրճյանը մեղմաձայն երգում էր, իսկ նրա դիմաց նստած Մեծ Խաչատրյանի աչքերում ես արցունքներ տեսա: Ոչինչ չասելով, սկսեցի լսել:« Գայանե» բալետի մեղեդին էր: Լռությամբ Դեմիրճյանի առջև դրեցի Մոսկվայից զանգող պաշտոնատար անձի ազգանվան նմուշով գրությունը և դուրս եկա սենյակից»: Մոտավորապես մեկ ժամ հետո առանձնասենյակից դուրս է եկել հուզված Արամ Իլյիչը, նստել Սամվել Դանիելյանի գրասեղանի մոտ և ասել. « …Շնորհիվ Կարեն Սերոբիչի հետ իմ հանդիպումների, զրույցների, բարեկամական կապերի, քիչ է ասել, թե ես ինձ հայ եմ զգում, ավելին, ես հպարտանում եմ դրանով: Ինձ ընդունել են թագավորներ, պրեզիդենտներ, ես հանդիպել եմ աշխարհի շատ երկրների ղեկավարների հետ, ուր համերգներ եմ տվել, ինձ ողջունել է աշխարհը, բայց ես հպարտանում եմ, որ հայ եմ, և Հայաստանն ունի այսպիսի ղեկավար՝ բազմակողմանի օժտված մարդ, որը խորապես ու նրբորեն հասկանում է երաժշտությունը: Նա զարմանալի լսողություն ունի: Գիտե՞ս, ես իմ ականջներին չէի հավատում.նա իմ խնդրանքով երգում էր ամբողջական հատվածներ իմ բալետներից: Նա համարյա անգիր գիտի իմ «Սպարտակ» և «Գայանե» բալետները, սիմֆոնիաները, դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար գրված համերգները: Նա փայլուն գիտի եվրոպական և համաշխարհային դասական երաժշտությունը, անգիր գիտի բազմաթիվ ստեղծագործություններ: Դա անհավատալի է: Նրա հետ հետաքրքիր է զրուցել ցանկացած թեմայի շուրջ, քննարկել տարբեր հարցեր, հիմնախնդիրներ: Նա զարմանալի մարդ է: Նրան լսելով՝ ես արտասվեցի. դրանք հպարտության արցունքներ էին…»:

Այս բոլորը մերօրյա ֆոնի վրա եմ պատմում, որովհետև ընթերցում եմ ձեր դժգոհությունը՝ Ամանորն անցավ, մի կարգին միջոցառման, երաժշտության կարոտ մնացինք։ Սիրելիներս, ձեր ղեկավարը, ինչպես ինքն է ասում՝ ձեր ընտրած ղեկավարը իր իմացածի, ունեցածի չափ է ձեզ մատուցում։ Աստված չանի, եթե Արամ Խաչատրյանը Փաշինյանի իշխանության օրոք մահանար, հնդիկները կվերցնեին դագաղը․․․ Հազար ներողություն եմ խնդրում հնդիկներից, ես խոսում եմ ընդամենը մեր ոչնչացված արժեքների մասին։ Խոսում եմ ընդամենն այն մասին, թե մեր բարձունքներից ի՜նչ խորը անդունդ գլորվեցինք։