Մեսսին դուրս է մնացել Իսպանիայի առաջնության դրիբլերների թոփ եռյակից

Մեսսին դուրս է մնացել Իսպանիայի առաջնության դրիբլերների թոփ եռյակից

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չորրորդ տեղն է գրավել Իսպանիայի առաջնության դրիբլերների այս սեզոնի վարկանիշային աղյուսակում։ Այս մասին հայտնում է OptaJose-ն։

Առաջին հորիզոնականում «Աթլետիկոյից» Թոմաս Պարտեյն է, 81,8 տոկոս ցուցանիշում, երկրորդ տեղում «Վիլյառեալի» Անդրե Զամբո-Անգիսը 81 տոկոս ցուցանիշով, իսկ եռյակը եզրափակել է Ֆրենկի դե Յոնգը «Բարսայից» 74,5 տոկոս ցուցանիշով։ Մեսսին հավաքել է 67,3 տոկոս։ Հնգյակը եզրափակում է «Սեւիլիայից» Էվեր Բանեգան 66,1 տոկոսով։