Քննարկել զորքերի դուրս բերման հարցը

Քննարկել զորքերի դուրս բերման հարցը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն եւ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն քննարկել են Սիրիայում թուրքական զինուժի իրականացնելիք օպերացիայի, ինչպես նաեւ ԱՄՆ կողմից Սիրիայից զորքերի դուրսբերման հարցը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն դուրս է բերում իր զորքերը Սիրիայից։ Դուրսբերման գործընթացը կարող է տեւել 60-100 օր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն հայտարարել է, որ ամերիկյան զորակազմն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրներն ու առաջադրանքները, կապված ԻՊ խմբավորման ջախջախման հետ։