Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն․ մեկնարկել է ՍԴ նիստը

Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն․ մեկնարկել է ՍԴ նիստը

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը շարունակվում է այսօր, ժամը 10:00-ից: Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանն իր էջում հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն։

Հիշեցնենք, որ ՍԴ-ում այսօր ընթանում էր ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը: Ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակում: