Ղրիմում և Սևաստոպոլում օտարերկրացիներին արգելված է հող գնել

Ղրիմում և Սևաստոպոլում օտարերկրացիներին արգելված է հող գնել

Մարտի 20-ին ՌԴ-ում ուժի մեջ է մտել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որով օտար քաղաքացիություն ունեցող անձանց օտարերկրյա ընկերություններին արգելվում է Ղրիմի տարածքի հիմնական մասում և Սևաստոպոլում սեփականության իրավունքով հող գնել։ Սահմանափակումը տարածվում է Ղրիմի մունիցիպալ 25 կազմավորումներից 19-ում, այդ թվում՝ Կերչում, Եվպատորիայում, Յալթայում, Սուդակում ու Սևաստոպոլում։

Հիշեցնենք, որ այս հրամանագիրը Վլադիմիր Պուտինը ստորագրել էր 2020-ի մարտի 20-ին՝ Ղրիմը ներառելով այն սահմանային գոտիների ցանկում, որտեղ օտար քաղաքացիները չեն կարող ունենալ հողային սեփականություն։