Ավտոտնակ է այրվել
![Ավտոտնակ է այրվել](https://hraparak.am/uploads/images/image_750x_61e4027c6612a.jpg)
Հունվարի 16-ին, ժամը 02:52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովունի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է ավտոտնակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:34-ին, մարվել՝ 04:47-ին: Այրվել են ավտոտնակի և հացատան տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ):
Կարծիքներ