«Հայացքդ ինձ ձգե»․ ասում է դատավորը

«Հայացքդ ինձ ձգե»․ ասում է դատավորը

Հակառուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը։ Դատալսումից հետո կարելի է արձանագրել՝ սա դարի ամենածիծաղաշարժ բեմականացված  ներկայացումն է։ Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը եթե կենդանի լինեին, այնպիսի մի սցենար կգրեին, որ մարդիկ ծիծաղից կգալարվեին։  

«Ընկ․ Բ․Փանջունի» վեպում Օտյանն ասում  է. «Իրական դեմք մը չէ Փանջունին, այլ տեսակ մը ընդհանուր տիպար է, խտացումը այն օրերու «հեղափոխական տիպարներու»: Այո, իրական դեմք չէ դատավոր Դոլմազյանը, նա «հեղափոխական տիպարներու» խտացում է։
Դատավորն իրականում ներկայացնում է «հեղափոխական ազգային հերոսներին» , ովքեր անհագ խնդացնում ու «լալու փափակ մը կառաջացնեն»։ 
-Հայացքդ ինձ ձգե,- ասում է դատավորը Աշոտյանին։ 
-Միտքդ ի՞նչ է, եղբայր․․․
- Հայացքդ մի փախցներ, կաղաչեմ։ 
-Միտքդ ի՞նչ է, եղբայրս, ես քեզի առիթ  մը չտվի, ի՞նչ կուզես ինծմե, գնա քեզի սիրողին ըսե՛ այդ խոսքերը․․․ 
- Կաղաչեմ, ինձ նայե, հայացքդ վար մի ձգե: Մի՛ կոտրեր իմ սիրտս, որ ազգին համար կը բաբախե…ա՜հ, չես գիտեր, թե որչա՛փ կը հուզվիմ, երբ հայացքդ կփախցնես ինձմե․․․
- Գնա՛ բանդ, եղբա՛յր, փորձանք եղար գլխուս։ Դուք չեք կարող ասել,  ուր ուզեմ՝ հայացքս կձգեմ․․․ Քեզ չնայելու համար հրացա՞ն կցուցանես։  
Կմիջամտե ատենաբանը, թե իրավունքը որու  քովն է՝ գործն անուշությամբ լմնցնելու համար։ 
Դատավորը չի հանդարտվե․ 
-Ես կուզեմ, որ Աշոտյանը ինձի նայե․․․
Սույն պատճառով միջնորդության քննությունը հետաձգվել է, այն կշարունակվի այսօր՝ 18։30-ից։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը 2023թ․ հունիսի 16-ից կալանավորված է: Հունիսի 15-ին Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։