Այս պահին ինձ չեն տեղեկացրել, որ միջնորդություն կա Առուշ Առուշանյանի հետ կապված

Այս պահին ինձ չեն տեղեկացրել, որ միջնորդություն կա Առուշ Առուշանյանի հետ կապված

Ցանկացած դիմում կամ միջնորդություն, որ ներկայացվում է, սահմանված կարգով քննարկվում է։ Եթե կա, բնական է՝ ԿԸՀ-ի կողմից դա քննարկման առարկա կդառնա։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդառանլով Առուշանյանի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։

«Դեռ ինձ չեն տեղեկացրել, որ Առուշ Առուշանյանի հետ կապված միջնորդություն կա։Ժամկետների պահանջ օրենսդրորեն ամրագրված չէ, բայց գուցե ողջամիտ ժամկետներում կլինի»,- ասաց Մուկուչյանը։