«Մանչեսթեր սիթին» կարող է 300 միլիոն ֆունտ կորցնել եվրագավաթներից հեռացվելու պատճառով

«Մանչեսթեր սիթին» կարող է 300 միլիոն ֆունտ կորցնել եվրագավաթներից հեռացվելու պատճառով

Ֆինանսական հարցերով փորձագետ Կիրան Մագուայրը կարծում է, որ «Մանչեսթեր սիթին» կարող է կորցնել 300 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ եվրագավաթներից հեռացվելու պատճառով։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Բրիտանական պարբերականի զրուցակից փորձագետը կարծում է, որ նման մեծության ֆինանսական կորուստը կարող է ակումբի վրա ծայրահեղ վատ ազդեցություն թողնել։ Հիշեցնենք, որ երեկ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հեռացնել անգլիական այս ակումբին եվրագավաթներից՝ ֆինանսական ֆեյր-փլեյի օրենքները խախտելու համար եւ տուգանել երեսուն միլիոն ֆունտով։ «Մանչեսթեր սիթին» էլ հայտարարել է, որ որոշումը բողոքարկելու է միջազգային արբիտրաժային ատյանում։