Մինչեւ հիմա ինչքան հիմարություն կա, մարդիկ հավատում են դրան․ Լեւոն Քոչարյան

Մինչեւ հիմա ինչքան հիմարություն կա, մարդիկ հավատում են դրան․ Լեւոն Քոչարյան

«Կաախատեսելի էր, էս կնոջից, դատարանից ոչ մի ակնկալիք պետք չի ունենալ։ Չեմ զարմանում նրա հերթական ապօրինի որոշման վրա»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանն՝ անդրադառնալով դատարանի կողմից հոր խափանման միջոց կալանավորումը փոփոխելու միջնորդության մերժմանը։

Հարցին, թե ինչպե՞ս են արձագանքում մարդիկ մարզերում իրականացնող ստորագրահավաքին՝ ի աջակցություն Ռ․Քոչարյանին, նա նշեց․ «Ես էլ եմ մամուլից տեղեկանում այդ ամենի մասին, ինչքան հասկանում եմ՝ աշխուժություն է»։

Լեւոն Քոչարյանն այսօր եւս մեկ անգամ ընդգծեց, որ  իրենց մասին տարիներ շարունակ կեղծիքներ են գրվել. «Անցած անգամ ես հարց տվեցի՝ ո՞վ է պատասխան տալու էն ստի, կեղծիքի համար, որը տարածվել է մեր ընտանիքի հանդեպ։ Մինչեւ հիմա ինչքան հիմարություն կա, մարդիկ հավատում են դրան։ Ժամանակին չենք արձագանքել, որովհետեւ չէինք մտածում, որ սուտն ու կեղծիքը կարող է մտնել մարդկանց մեջ։ Հիմա տեսնում ենք, որ էդ ամեն ինչը արմատացել է, իր կեղտոտ գործն արել է»։