Արա Աբրահամյանը՝ Փաշինյանի գործունեության մասին

Արա Աբրահամյանը՝ Փաշինյանի գործունեության մասին

Սփյուռքի ուղղությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունն անբավարար է, իսկ սփյուռքի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածները և արածները չեն համապատասխանում իրար։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Նախկինում մենք կարողացել ենք աշխատել սփյուռքի, արտաքին գործերի նախարարությունների հետ, քննարկում էինք, թե ինչ միջոցառումներ իրականացնենք։ Այդ աշխատանքները լիովին բավարար չէին, բայց առաջ էինք գնում, հույս կար, որ ամեն ինչ ավելի լավ կլինի։ Ես կոչ եմ անում հայությանը միանալ, համախմբվել, որպեսզի հնարավոր լինի երկրի առջև ծառացած խնդիրները վերացնել, լուծել»,- ասաց նա։