Սրանց «սուրբ առաքելությունը» ծառ կտրելն է, տուն քանդելն է, հայորդի սպանելն է

Սրանց «սուրբ առաքելությունը» ծառ կտրելն է, տուն քանդելն է, հայորդի սպանելն է

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը:

- Շուշան, Լեոնիդ Ազգալդյանի արձանը կոտրողը հպարտանում է իր արածներով: Արդեն մեկ տարի է՝ այդ մարդուն չեն ձերբակալում, պատասխանատվության չեն ենթարկում և ոչ էլ անգամ փոխհատուցում են պահանջում նրանից: Մի կողմից հերոսների են ձերբակալում, մյուս կողմից հերոսի արձան կոտրողին թողնում անպատիժ:

- Այս անհայրենիք, անարժանապատիվ իշխանության դեպքում օրինաչափ է։ Իրենց «հերոսը» կեղծ պապիկն է, հրեշտակի դեմքով քաղաքականությունից բնավ չհասկացող տատիկի դիմանկարը, Չալոն է իրենց հերոսը, սեր ու թավիշ վանկարկող, մեր հեռախոսահամարները տարածողն է հերոս, դագաղներ բերողներն են հերոսներ… Այդպես «հերոսներով» հայրենիքս դարձրին գերեզմանոց, որն օր-օրի մեծանում է… Հետո սրանց «սուրբ առաքելությունը» ծառ կտրելն է, տուն քանդելն է, հայորդի սպանելն է, իսկ արժեքները պահի թելադրանքով, մանիպուլյատիվ սկզբունքով, արհեստածին առաջ բերվող թեմաներն են, որ ստվերում են, շեղում բուն խնդիրներից ու հասարակությունը այդպես էլ, առ այսօր, այսքան փորձություններից հետո էլ չհասունացավ, ու էլի ու էլի մանիպուլացվում է, արձագանքելով ամեն ինչին՝ բացի կարևորից, ինչի արդյունքում, սահուն երկիրը մասնատվում ու դավաճանաբար հանձնվում է թշնամուն, իսկ դուք ասում եք Ազգալդյան։ Նիկոլը իր զավակին է արհեստածին թեմաներով թիրախավորում՝ սեփական աթոռը ամեն գնով պահելու պատրաստ, իսկ դուք ասում եք՝ հերոսներ։ Հողը արյունով պահած տղերքը սրանց համար ի՞նչ հերոս… Բանակ քանդողը հերոսին կբանտի։ Օրինաչափ է:

- Արցախցու չկոտրվող տեսակի մասին….

- Ինձ համար հերոսը ինձ Արցախից զանգահարող ընկերուհիներս են, որ ընկճվածությունս զգալով սկսում են ինձ ոգի տալ, միշտ պինդ, հումորով, ուժեղ ու շատ կարգին… Լեռնահայաստանում այլ կերպ լինել չի կարող։