Ջոն Քերրին քննադատել է Դոնալդ Թրամփի քաղաքականությունը

Ջոն Քերրին քննադատել է Դոնալդ Թրամփի քաղաքականությունը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին Մյունխենում ընթացող ամենամյա անվտանգության միջազգային կոնֆերանսի շրջանակներում, Deutsche Welle (DW)-ին տված հարցազրույցում քննադատել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը, հայտարարելով, որ նա չի արդարացնում այն պատասխանատվությունը, որը դրված է նրա վրա։

«Նրա մեղքով քայքայվում է Հյուսիս-Ատլանտյան դաշինքը, նա վիրավորել է Անգելա Մերկելին եւ այլ եվրոպական առաջնորդների, վանել է իրենից համաշխարհային քաղաքականության մյուս խաղացողներին։ Միաժամանակ նաեւ, դրվատանքով է արտահայտվել Հունգարիայի ղեկավար Օրբանի եւ Վլադիմիր Պուտինի մասին։ Սա պարզապես անթույլատրելի է»,- ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը։ Նա նաեւ քննադատել է Թրամփին՝ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում վարած քաղաքականության համար, նշել, որ ԱՄՆ-ն կարող էր մի շարք լուրջ քայլեր ձեռնարկել էկոլոգիական եւ կլիմայի հետ կապված հարցերի օրակարգով, սակայն դա չի արել։ Քերրին նաեւ քննադատել է ԱՄՆ գործող նախագահի վարած երիտասարդական քաղաքականությունը։