Քարահունջցի ամուսինները պնդում են՝ իրենցից ցուցմունք են կորզել գյուղապետի դեմ

Քարահունջցի ամուսինները պնդում են՝ իրենցից ցուցմունք են կորզել գյուղապետի դեմ

Աշխատանքից եկա, տեսա կինս տանը չէ։ Հարևաններիցս հարցրի՝ ուր է կինս, ասում ա՝ տարել են բաժին։ Գնացի բաժին, գիշերը չորսին տասնհինգ պակաս հետ եկանք տուն։ Ասում ա՝ գրի, որ  կաշառք ա, ասում եմ՝ կաշառք չի, ասում ա՝ ձերբակալեք մարդ ու կնոջը։ Ասում են՝ քաղաքապետն է տվել։ Ասում ենք՝ օգնություն է եղել, բայց դե իրենք պնդում են, որ կաշառք է: Այս մասին «Զանգեզուր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել են Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի գործով որպես վկա հարցաքննված ամուսինները։

«Ես մի անգամ էլ գնացել եմ Առուշի մոտ, Առուշն ինձ հիսուն հազարով ինձ օգնել է, որ ես հիվանդանոց գնամ։ Ուզում ենք ինքը, Լուսինե Ավետյանը դուրս գա, ինքը լավ գյուղապետ է, ինչ հարցով դիմել ենք, ինքն օգնել է։ Մենք հաճախ ենք օգնություն խնդրել համայնքապետարանից» ,- պատմել են ամուսինները։

Հիշեցնենք՝  Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետիսյանը կալանավորվել է հուլիսի 8-ին։ Ըստ մեղադրանքի՝ նա համայնքի չորս բնակիչների «Դրամական աջակցություն» անվան տակ փոխանցել է 100․000-220․000 դրամ և հարկադրել նրանց մասնակցել հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքին։