Մտածող և գործող մարդիկ միշտ էլ հասարակության փոքրամասնությունն են կազմել․ Հասրաթյան

Մտածող և գործող մարդիկ միշտ էլ հասարակության փոքրամասնությունն են կազմել․ Հասրաթյան

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մտածող և գործող մարդիկ միշտ էլ հասարակության փոքրամասնությունն են կազմել... Այդպես եղել է բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում... Շահել են այն ժամանակներն ու պետությունները, երբ լսելի և առաջնորդող են դարձել մտածող ու գործող մարդիկ... 

(Ժողովրդի ձայնին ունկնդիր լինելը պահանջված է,  եթե այդ ձայնը գալիս է  ոչ թե սոսկ նեղանձնական հետաքրքրությունները սպասարկող անհատական շահերից, այլ համազգայինը պահպանելու հրամայականից... Ապացույցը մեր այսօրվա իրականությունն է...) 

Մենք այսօր կանգնած ենք մի ընտրության առաջ, երբ ժողովուրդը պարտադրված է որոշման իրավունքը տալ իր այն հատվածին, որը փոքրամասնություն կազմելով հանդերձ, ունի ՝ ազգակենտրոն ու պետականաստեղծ խնդիրներ լուծելու և՜ փորձ, և՜ վճռականություն... Հակառակ պարագայում մենք ունենալու ենք ավելի անտանելի իրավիճակ, քան ունենք այսօր»։