Ավելի եմ ակտիվացնելու իմ հանրային գործունեությունը. Արման Թաթոյան

Ավելի եմ ակտիվացնելու իմ հանրային գործունեությունը. Արման Թաթոյան

Այսօր Hraparak.am-ում հրապարակել էին մի նյութ «Այսօր տեղի է ունենում պետության կուսակցականացում» վերնագրով, որտեղ ներկայացրել էինք նախկին Մարդու իրավունքների պաշտպանի հանրային քննարկումից որոշ հատվածներ: Քննարկումից հետո եղան հարց ու պատասխաններ:

Hraparak.am-ի այն հարցին, թե կմտնի քաղաքականություն Արման Թաթոյանը պատասխանեց. «Այն պրոցեսներին, ակցիաներին, որոնք մեր երկրի ընդդիմության առանձին շրջանակներ, քաղաքացիներ և այլն նախաձեռնել են, նրանք իրականացնում են իրենց քաղաքական իրավունքները, իրենց իրավունքների համար են պայքար տանում:Այս պահին ես նախատեսում եմ նման ձևաչափերով իմ հանդիպումները: Նորից եմ ասում ես ավելի եմ ակտիվացնելու իմ հանրային գործունեությունը»: