Սիսիանի համայնքապետին ծանուցվել է ներկայանալ ԿՀԸ

Սիսիանի համայնքապետին ծանուցվել է ներկայանալ ԿՀԸ

Փաստաբան Էմիլ Խաչատրյանը տեղեկացնում է.

«Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանն այսօր` 14․07․2021թ․ ժամը 17։10-ին ծանուցվել է, որպեսզի ներկայանա Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ իր վերաբերյալ ներկայացված միջնորդության քննարկմանը, որը ներկայացվել է ՀՀ դատախազության կողմից։

Պատրաստվում ենք այսօր ժամը 21։00-ին Արթուր Սարգսյանի հետ միասին ներկայանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերոհիշյալ նիստին մասնակցելու համար»։