Արդյոք Արարատ Միրզոյանը Լավրովի ու Բայրամովի հետ հանդիպման բարձրացրել է բեռների փոխադրման հարցը

Արդյոք Արարատ Միրզոյանը Լավրովի ու Բայրամովի հետ հանդիպման բարձրացրել է բեռների փոխադրման հարցը

Քիչ առաջ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում անդրադառնում էր Երևանից դեպի Կոռնիձոր ուղևորված բեռնատարների շուրջ իրավիճակին։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մոսկովյան հանդիպման ժամանակ Լավրովին ու Բայրամովին հայտնել է այս նախաձեռնության մասին, թե ոչ։

«ՀՀ ԱԳ նախարարը այդ հանիպման ժամանակ բարձրացրել է Լաչինի միջանցքի վերաբացման, շրջափակումը վերացնելու հարցը նոյեմբերի 9-ի պարտավորության ներքո, ինչպես նաև միջազգային դատարանի երկու որոշումների իրավական ուժով։ Այսինքն՝ մեր նախարարը ոչ թե պիտի բեռների անցման հարց բարձացնի, այլ ընդհանրապես պիտի հարց բարձրացնի միջանցքը բացելու հետ կապված, որը բնականաբար բարձրացվել է ու հարցը քննարկվել է հանդիպման ժամանակ»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը։