Կլաուդիա Շիֆերը «բարբի» տիկնիկ է դարձել 

Կլաուդիա Շիֆերը «բարբի» տիկնիկ է դարձել 

Կլաուդիա Շիֆերի տեսքով «Բարբի» տիկնիկի ստեղծումը կարելի է համարել Mattel-ի կողմից սպասված քայլ, քանի որ վերջինս իրական կյանքում շատ նման է տիկնիկի։ Կլաուդիա Շիֆերի տեսքով տիկնիկը հագնված է լազուրե շրջազգեստ, պատրաստված Versace-ի կողմից, որը Շիֆերը կրել է Atelier Versace-ի 94 թվականի աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրության ժամանակ։ Շիֆերը WWD-ի հետ զրույցում հայտարարել է, որ երբեք չի մոռանա այն պահը, երբ առաջին անգամ հագել է այդ զգեստը։

«Այն ժամանակ Versace նորաձեւության նոր հավակնությունների պիոներ էր»,- ասել է Շիֆերը։ Նա Vogie-ի շապիկին հայտնվել է 16 անգամ։ Նա խոստովանել է, որ միշտ երազել է իր արտաքինով ունենալ Բարբի տիկնիկ, եւ ահա կես դար անց Mattel-ն իրականացնում է այդ երազանքը։