Ցավոք վիճակը այս առումով բարդանալու միտում ունի. Արման Աբովյան

Ցավոք վիճակը այս առումով բարդանալու միտում ունի. Արման Աբովյան

Վերջին օրերի իրադարձությունները ակնհայտ ցույց տվեցին, որ այնուամենայնիվ թուրք-ադրբեջանական խուժանը չի դադարեցնելու իր փորձերը մշտապես լարել իրավիճակը Արցախում։

Պետք է հստակ հասկանալ,որ մենք ապրում ենք մի աննորմալ իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունների իբր «խաղաղ սիրական» քայլերը ակնհայտ նպաստում են ադրբեջանցիների լկտիության մակարդակի բարձրացմանը։ Սա իրողություն է և ցավոք վիճակը այս առումով ունի առավել բարդանալու միտում։

Ի՞նչ անել... անկեղծ ասած չգիտեմ, բայց գիտեմ հաստատ, որ նույնիսկ այս իրավիճակում չի կարելի դադարել պայքարել, ի վերջո հենց հիմա պարզ է դառնալու, ունենք մենք իրավունք կոչվելու Ազգ և Պետություն, թե հնազանդ կհամաձայնվենք փոշիանալ հանուն իշխանության թրքահաճո վարդագույն երեզանքների։

Հ.Գ Իսկ խաղաղապահներին «մալադեց»,լավ սեխմել են ադրբեջանցիներին։

Արման Աբովյան